Get Adobe Flash player

ԼՅՈՎԱ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ հյուրատուն- օթևան

Հյուրատուն- օթևանը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնական մասում, Վարարակն գետի ափից 30 մետր հեռավորության վրա, քաղաքի գողտրիկ ու անաղմուկ գոտում:

Այն Երկհարկանի կառույց է, որի առաջին հարկում ավտոկայանատեղին է, երկրորդ հարկում կա մեծ նախասրահ, յոթ ննջասենյակ, խոհանոց երկու զուգարան, երկու լոգարան, ինչպես նաև փողոց և այգի նայող պատշգամբներ:

B&B LYOVA AND SONSE B&B LYOVA AND SONSE B&B LYOVA AND SONSE B&B LYOVA AND SONSE B&B LYOVA AND SONSE B&B LYOVA AND SONSE

Հյուրատունն ունի մեծ բակ, որտեղ տեղավորվում է չորս ավտոմեքենա, որտեղ կա նաև բիլիարդ: Հյուրատունն ունի նաև կանաչապատ բակ-այգի, որտեղ կա բազմաթիվ մրգատու ծառեր, ժամանցի և հանգստի, խնջույքների կազմակերպման ու պատրաստման համար բոլոր պայմաններ ու հնարավորություններ:

Օթևանը, ինչպես նաև շրջակայքն ու այգին գտնվում է անվճար, արագ ինտերնետ ծածկույթում, կից գործում է տաքսի ծառայություն, հնարավոր է նաև թարգմանչի, ուղեկցորդի ծառայություն: Օթևանում կա նաև ճաշելու, ընթրելու հնարավորություն:

Հյուրատունը տրամադրում է նաև զեղչեր կախված սեզոնից, մարդկանց քանակից, այցելության տևողությունից, ինչպես նաև բազմաշունչ ընտանիքներին: